fbpx
Տնտեսություն

Հունվարի 1-ին հաջորդող օրերը կհամարվեն աշխատանքային

Հայաստանի Հանրապետությունում հունվարի 2-ը, 3-ը, 4-ը, 6-ը, և 7-ը կսահմանվեն որպես աշխատանքային օրեր։

Այս մասին օրենքի նախագիծ էր ներկայացրել ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը, որը հավանության արժանացավ ՀՀ կառավարության կողմից։

Որպես հիմնավորում բերվում է այն, որ այդ օրերի ոչ աշխատանքային լինելը ազդում է համախառն ներքին արդյունքի, տնտեսության հիմնական ոլորտների արտադրանքի թողարկման ծավալների, արտաքին տնտեսական գործունեության իրականացման, տեղական և օտարերկրյա գործընկեր կազմակերպությունների հետ պայմանագրային հարաբերությունների իրականացման վրա։

Այժմ արդեն նախագիծը պետք է քննարկվի ԱԺ-ում։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ