fbpx
Սպորտ

Հայ բռնցքամարտիկները շարունակում են հաջող ելույթները Եվրոպայի պատանեկան առաջնությունում

Թբիլիսիում ընթացող բռնցքամարտի պատանիների Եվրոպայի առաջնությունում հայ մարզիկները շարունակում են հաջող եույթներ ունենալ։

Մինչ այս հայտնել էինք, որ  80 կգ քաշային Դավիթ Սիմոնյանը ջախջախել էր թուրք բռնցքամարտիկին։ Երեկ տեխնիկական նոկաուտով հաղթանակ էր տոնել նաև 60 կգ քաշային Արթուր Մկրտչյանը։ Մեր պատվիրակներից Եվրոպայի առաջնությունում հաղթանակ էր տոնել նաև Մահուր Մարիկյանը:

Այսօր՝ մրցումային երրորդ օրը, հայ բռնցքամարտիկները ևս հաղթանակով են մեկնարկել. 48 կգ քաշային Սամվել Գրիգորյանը պարտության է մատնել լատվիացի Ռյատիս Բաժելիսին, իսկ 52 կգ քաշային Հարություն Խաչատրյանը առավելության է հասել հունգարացի Կիս Սանդորի նկատմամբ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ