fbpx
Հասարակություն

Կանոնները պահպանելու գործում կներգրավեն քաղաքացիական հագուստով ոստիկաններ

Այսօր` հունիսի 13-ին, պարետատան նիստից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ հակահամաճարակային կանոնների համար սահմանված վարչական տույժերը չեն չեղարկվելու:

«Մենք վարչական որոշակի միջոցներ ենք գործադրելու, քանի որ փորձը ցույց է տալիս, որ կան բազմաթիվ քաղաքացիներ, որոնք, ցավոք սրտի, չեն պահպանում հակահամաճարակային կանոնները և այսպիսի մի լուր է շրջանառվում, որ այն վարչական տուգանքները, որոնք մինչև այժմ կիրառվել են դրանք չեղարկվելու են: Ես ուզում եմ ասեմ, որ այսպիսի հույսերն իզուր են, որվհետեւ հակահամաճարակային կանոնների համար սահմանված վարչական տույժերը չեն չեղարկվելու, դրանք պիտի վճարվեն, չնայած որ մեր խնդիրը քաղաքացիներին տուգանելը չէ, այլ քաջալերերը, որ պահպանեն կանոները»,- ասաց վարչապետը:

Փաշինյանը նշեց, որ իրենք հակահամաճարակային կանոնները պահպանելու գործում կներգրավեն քաղաքացիական հագուստով ոստիկանների, ովքեր անձամբ գործողություններ չեն անի, սակայն կարգախմբերի օգնությամբ վարչական իրավախախտումները կֆիքսեն:

«Մեր ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ վարակը տարածվում է մոտ հասցեներում, այսինքն բակերից է այն տարածվում և կներգրավեն նաև քաղաքացիական անձինք, որոնք 2-ական խմբով կհսկեն բակերը: Վարակի տարածման հիմնական աղբյուրը բակերն են, հոգեհանգստյան արարողությունները և «ընդհատակյա» հարսանիքները»,-հավելեց նա:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ