fbpx
Խորհրդարան
10:25 30/08/2019

Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի նիստին ներկայացուցիչներ են հրավիրվել նաև ԱԺ-ից. «Ժողովուրդ»

Այսօր տեղի է ունենալու ՀՀ վարչապետի աշխատակազմում ձևավորված հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի նիստը: Մենք տեղեկա­ցանք, որ կառավարությունը խորհրդի նիստին է հրավիրել նաև ներկայացուցիչներ խորհրդարանից: Այս մասին գրում է ««Ժողովուրդ» օրաթերթը

Մաս­նավորապես, ԱԺ ԲՀԿ խմբակցությունից նիստին կմասնակցեն ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանն ու Շաքե Իսայանը, իսկ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունից՝ Անի Սամսոնյանը:

Երեկ վերջինս «Ժողովուրդ» օրաթերթի հարցին, թե ինչ հարցեր են քննարկելու, հաստատեց, որ հրավեր են ստացել, բայց օրակարգի մասին դեռևս տեղեկություն չունեն: Պետք է գնան և տեղում հասկանան՝ ինչ նիստ է, ինչ հարցեր պետք է քննարկեն»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ