fbpx
Աշխարհ

Վատիկանի միջնորդական ջանքերն Ուկրաինայի հակամարտության հարցում ողջունել է Ռուսաստանը

Մոսկվան ողջունել Է Վատիկանի միջնորդական ջանքերն Ուկրաինայի հակամարտության հարցում, ազնիվ և վստահելի երկխոսություն Է պահպանում մի շարք թեմաների շուրջ:

Այդ մասին  հայտնել Է ՌԴ ԱԳՆ-ի եվրոպական առաջին դեպարտամենտի տնօրեն Ալեքսեյ Պարամոնովը:

«Վատիկանի ղեկավարությունը քանիցս հայտարարել Է, որ պատրաստ Է հնարավոր ցանկացած աջակցություն ցուցաբերել խաղաղության եւ Ուկրաինայում մարտական գործողությունների դադարեցման հասնելու համար: Այդ հայտարարությունները գործնականում հաստատում են գտնում: Պաշտպանում ենք անկեղծ ու վստահելի երկխոսությունը մի շարք հարցերի շուրջ, որոնք ամենից առաջ վերաբերում են Ուկրաինայի հումանիտար իրադրությանը»,-ասել Է դիվանագետը:

Պարամոնովը նաեւ ընդգծել Է, որ Վատիկանի նախաձեռնությունները կարող են պահանջված լինել որոշակի հանգամանքների դեպքում: «Սուրբ աթոռի եւ Ֆրանցիսկոս պապի բոլոր նախաձեռնությունները կարող են խաղաղության հանգեցնել Եվրոպայում, ընդունվում են մեծ հարգանքով եւ, բնականաբար, կարող են պահանջված լինել համապատասխան նախապայման առաջանալու դեպքում»,-նշել Է նա, ընդգծելով, որ Սուրբ աթոռը մեծ հեղինակություն Է վայելում ամբողջ աշխարհում»,-ընդգծել Է Պարամոնովը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ