fbpx
Քաղաքականություն
12:00 01/02/2020

Հակամարտության կարգավորման բանակցային փուլը մտել է շատ ինտենսիվ․ Նորայր Նորիկյան

Փաստաբան Նորայր Նորիկյանը Facebook-ի իր էջում գրել է.

«Ժնևում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ անցկացված Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների եռօրյա քննարկումների փաստն ինքնին խոսուն հանգամանք է, որ հակամարտության կարգավորման բանակցային փուլը մտել է շատ ինտենսիվ և կարևոր փուլ:

Հայաստանի ԱԳՆ-ի կողմից տարածած հայտարարության մեջ նշվում է, որ քննարկվել են 2019թ. ձեռք բերված պայմանավորվածությունների և քննարկված առաջարկների իրականացումը և ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու ուղղությամբ հնարավոր հաջորդ քայլերը, ապագա կարգավորման հիմքը հանդիսացող սկզբունքները և տարրերը, կարգավորման գործընթացի առաջմղմանն ուղղված ժամանակացույցը և օրակարգը:

Սա նշանակում է, որ, այնուամենայնիվ, կողմերի համար գոյություն ունի հարցերի որոշ շրջանակ կամ հաստատված օրակարգ, որի շուրջ էլ ընթանում են բանակցությունները: Առիթ ունեցել եմ մի քանի անգամ նշելու, որ Հայաստանի և հայ ժողովրդի առջև ծառացած ամենակարևոր խնդիրն Արցախի հիմնահարցն է…

Այս խնդիրը լուծելու համար ամենից առաջ անհրաժեշտ է ունենալ քաղաքական խիզախություն, համարձակություն, մեր զավակների ապագայի առաջ պատասխանատվության զգացում և հաղթելու կամք…

Այս իրադրության պայմաններում որևէ կասկած չունեմ, որ հայկական կողմը պետք է ցուցաբերի առավել ակտիվություն՝ հանդես գալով խնդրի կարգավորման կառուցողական նախաձեռնողի դերում՝ փորձելով սեփական սցենարով ձևավորել բանակցությունների հիմք հանդիսացող բոլոր փաստաթղթերը, համաձայնագրերն ու պայմանագրերը: Հայկական կողմի այսպիսի պատրաստակամությունը բացառապես խաղաղ եղանակով կամ հակամարտությունը հնարավորինս արագ կարգավորելու համար չպետք է շփոթության տեղիք տա ոչ միայն միջազգային հանրությանը, այլև առաջին հերթին Ադրբեջանին, որ հայկական կողմի պատրաստակամությունը պայմանավորված է նրա՝ Ադրբեջանի համեմատ ունեցած համեստ հնարավորություններով:

Ճիշտ հակառակը, հայկական կողմի համար այսպիսի դիրքերից հանդես գալու միակ ու անվերապահ վստահությունը պայմանավորված է լինելու էլ ավելի մարտունակ զինված ուժերի կայացմամբ, որը ցանկացած պահի պետք է պատրաստ լինի ապահովել երկրի անվտանգությունը, իսկ անհրաժեշտության դեպքում նաև պատժիչ գործունեություն ծավալել իր տարածքի նկատմամբ ռազմական ագրեսիա իրականացրած որևէ պետության զինված ուժերի նկատմամբ:

Մեր սերունդը պարտավոր է և կարող է լուծել այս հարցը…»:

Մեր սերունդը պարտավոր է և կարող է լուծել այս…

Gepostet von Norayr Norikyan am Donnerstag, 30. Januar 2020

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ