fbpx
Արցախ

Ուժի կիրառումն ու Արցախի տարածքի մի մասի օկուպացիան հակամարտության լուծում չեն կարող համարվել․ Այվազյան

Այսօր ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ընթացքում խոսեց Արցախի խնդրի մասին։

Նա ասաց, որ Ղարաբաղյան հարցի կարգավորված չլինելը մնում է տարածաշրջանի հիմնական մարտահրավերներից մեկը։

Այվազյանի խոսքով՝ Թուրքիայի անմիջական աջակցությամբ Ադրբեջանի կողմից ուժի կիրառումն ու Արցախի տարածքի մի մասի օկուպացիան չեն կարող համարվել հակամարտության լուծում և միայն քաղաքական բանակցային գործընթացն է հնարավոր հակամարտության ավատ համարել։

Նախարարը նշեց նաև, որ հայկական կողմը պատրաստ է վերսկսել բանակցային գործընթացը, բայց դրա համար համապատասխան մթնոլորտ է պետք, իսկ Ադրբեջանը այդպիսի նախադրյալներ ցույց չի տալիս, որի վկայություններից եռակողմ հայտարարության՝ գերիներին վերադարձնելու վերաբերյալ կետի չկատարումը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ