fbpx
Քաղաքականություն

Ռուսաստանը անում է ամեն հնարավոր բան, որ հակամարտությունը շուտ ավարտվի. Պուտին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն՝ անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը հայտնել է, որ Ռուսաստանն անում է ամեն հնարավոր բան, որպեսզի հակամարտությունը Հարավային Կովկասում հնարավորինս շուտ ավարտվի:

«Գիտեք, Ռուսաստանն անում է ամենն, ինչ մեզանից կախված է, որպեսզի հակամարտությունը Հարավային Կովկասում ավարտվի հնարավորինս արագ, որպեսզի պահպանվեն մարդկային կյանքերը, որոնք կանգնած են իրար դեմ դիմաց, և ցավալիորեն միմյանց տեսնում են ավտոմատների և հրացանների նշանառության միջով և զենք են օգտագործում միմյանց դեմ»,-ասել է ՌԴ նախագահը:

Նա  նշել է, որ կապի մեջ է Հայաստանի և Ադրբեջանի հետ:

«Հուսով եմ, որ մեզ կհաջողվի արդյունքի հասնել, այն էլ այնպիսի հիմքով, որը շահեկան կլինի տարածաշրջանում բնակվող բոլոր մարդկանց համար»,- եզրափակել է Պուտինը:

Այս մասին տեղեկանում ենք РИА Новости-ից:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ