Այսօր ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը լրագրողներին հայտնեց, որ հակառակորդն ունի զգալի մարդկային կորուստներ` ճշտված տեղեկություններով մոտ 200 մարդկային կորուստ, 3 տասնյակին մոտ զրահատեխնիկայի կորուստ եւ 2 տասնյակի մոտ ԱԹՍ-ներ եւ այլ զրահատեխնիկաներ:
«Մեր զոհերի մասին ճշտվեց, լրացուցիչ տեղեկությունները մենք ընթացքում ճշտում ենք եւ առաջիկայում պաշտպանության բանակը նաեւ կհայտնի զոհերի տվյալները: Մոտ 100 վիրավորներից 10 զինծառայող տեղափոխվել են Երեւան, ստացել համապատասխան բուժօգնություն, մնացածի վիճակն ավելի թեթեւ է, գտնվում են տարբեր հոսպիտալային օղակներում: Իրավիճակը շարունակում է մնալ նույնը»,- նշել է Արծրուն Հովհաննիսյանը։
https://www.facebook.com/ArmenianUnifiedInfoCenter/videos/842464643258057/
