Զինված Ուժեր

Սահմանի ողջ երկայնքով հակառակորդն արձակել է մոտ 120 կրակոց․ Հովհաննիսյան

ՀՀ ՊՆ մամուլի նախկին խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը այսօր ճեպազրույցի ընթացքում ներկայացրեց օպերատիվ իրավիճակը սահմանագծում։

Նա նշեց, որ անցնող գիշեր ՀՀ ամբողջ սահմանի երկայնքով հակառակորդն արձակել է մոտ 120 կրակոց։ Կիրառվել են հիմնականում հրաձգային զենքեր, իսկ հրետանային կամ ավելի մեծ տրամաչափի միջոցներ չի կիրառվել։

Հովհաննիսյանի խոսքով՝ կրակոցներ են եղել Տավուշի ողջ սահմանագոտու երկայնքով, որոնց թվում է նաև Նոյեմբերյանը։ Կրակոցներ եղել են նաև Գեղարքունիքի ու Նախիջևանի հատվածում։

Հովհաննիսյանն ամփոփելով իր խոսքն ասաց, որ լարվածությունը զգալիորեն թուլացել է։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ