fbpx
Արցախ

Հակառակորդը ձեռնարկել է դիվերսիոն ներթափանցման փորձ․ Արցախի ՊԲ

Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 16:15-ի սահմաններում, արցախաադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավ-արևելյան հատվածում տեղակայված մարտական դիրքերից մեկի ուղղությամբ հակառակորդը ձեռնարկել է դիվերսիոն ներթափանցման փորձ:

ՊԲ դիրքապահ անձնակազմի գրագետ գործողությունների արդյունքում՝ հակառակորդը, չեզոք գոտում թողնելով մեկ դիակ, հետ է շպրտվել իր ելման դիրքերը: ՊԲ-ն որևէ կորուստ չի ունեցել:

Դեպքի մանրամասները ճշտվում են: Այս մասին հայտնել են Արցախի ՊԲ-ից:

Հավելենք նաև, որ դիվերսիոն ներթափանցման փորձի որոշ դրվագներ արձանագրվել են ՊԲ տեսանկարահանող սարքերի կողմից:

 

ԹԱՐՄ ԼՈւՐԵՐ

Վերեվ