fbpx
Զինված Ուժեր

Հակառակորդը հրադադարի ռեժիմը խախտել է 130 անգամ

Դեկտեմբերի 29-ից հունվարի 4-ն ընկած ժամանակահատվածում արցախաադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը շուրջ 130 անգամ` տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 600 կրակոց:

Ըստ Արցախի պաշտպանության նախարարության՝ Պաշտպանության Բանակի առաջապահ զորամասերը շարունակում են լիակատար վերահսկողություն պահպանել առաջնագծում և անհրաժեշտ քայլեր ձեռնարկում մարտական դիրքերի պահպանությունը հուսալիորեն կազմակերպելու համար:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ