Երեկ՝ օգոստոսի 9-ին՝ ժամը 16:00-ից 22:00-ն ընկած ժամանակահատվածում հակառակորդը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը հարավ-արևմտյան (Շոշ-Մխիթարաշեն) հատվածում:
Այս մասին տեղեկանում ենք Արցախի պաշտպանության նախարարության Facebook-ի պաշտոնական էջից։
- Արշակ Կարապետյանը՝ Շոյգուի հրավերով․ մեկնել է Ռուսաստան
- Կայացել է ՊՆ նախարարի և ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հանդիպումը
Նշվում է, որ բացի հրաձգային զինատեսակներից ադրբեջանական զինուժը կիրառել է նաև ՀՀՆ-9 (հաստոցավոր հակատանկային նռնականետ)՝ հայկական դիրքերի ուղղությամբ արձակելով 3 արկ:
«Հայկական կողմը կորուստներ չունի:
Միջադեպի առնչությամբ համապատասխան տեղեկատվություն է տրամադրվել ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը:
Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի հրամանատարությունը կոչ է անում ադրբեջանական կողմին հավատարիմ մնալ ձեռքբերված պայմանավորվածություններին և զերծ մնալ իրադրության հետագա լարման ուղղված քայլերից», – ասվում է Արցախի ՊՆ-ի տարածած հաղորդագրության մեջ: