Հակառակորդը գիշերն ու լուսադեմին կրակ է վարել Արցախի բնակավայրերի ուղղությամբ-Azat TV
Արցախ

Հակառակորդը գիշերն ու լուսադեմին կրակ է վարել Արցախի բնակավայրերի ուղղությամբ

Ադրբեջանը շարունակում է կրակի տակ պահել Արցախի խաղաղ բնակավայրերը, խախտելով միջազգային կոնվենցիաների բոլոր դրույթները։

Այս մասին հայտնում է Արցախի Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից։

Հոկտեմբերի 15-ի լույս 16-ի գիշերը, հատկապես լուսադեմին, թշնամին հրետանու կիրառմամբ ինտենսիվ կրակ է բացել Մարտունի քաղաքի և Կ.Շուկա բնակավայրի ուղղությամբ, իսկ առավոտյան` Բերդաշեն համայնքի ուղղությամբ։

Հրետակոծվել են Հադրութի շրջանի Տող, Քաշաթաղի շրջանի Տիգրանավան, Այգեհովիտ և Աղավնո բնակավայրերը։

Տուժածների և վնասների մասին տեղեկությունները ճշտվում են։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ