Հասարակություն

Հակարիի կամրջով 24 բեռնատար է գնացել Ստեփանակերտ, որոնք տարել են հումանիտար օգնություն. ԶԼՄ-ներ

Այսօր՝ սեպտեմբերի 23-ին, հումանիտար օգնությամբ բեռնված բեռնատարները Կարմիր խաչի և ՌԴ խաղաղապահների ուղեկցությամբ Գորիսից Հակարիի կամրջով անցել են դեպի Ստեփանակերտ։

Այս մասին գրում են լրատվամիջոցները:

Նշվում է, որ Կարմիր խաչի օժանդակությամբ Ստեփանակերտ է տեղափոխվել 4 մեքենա, որի մեջ եղել են 66 տոննա ալյուր, 2700 կգ աղ, 450 կգ դրոժ, 375 լ ձեթ։

ՌԴ խաղաղապահների միջոցով էլ Ստեփանակերտ է տեղափոխվել 20 մեքենա, որի մեջ եղել են 110 տոննա ալյուր, 1500 կգ շաքարավազ, 500 կգ դրոժ, 1500 կգ աղ, 8060 հատ չոր ուտելիք, 5 տոննա բենզին, 5 տոննա դիզել:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ