fbpx
Աշխարհ

Առաջիկայում հակառուսական պատժամիջոցների թուլացում պետք չէ սպասել. ԵՄ

Եվրամիության (ԵՄ) արտաքին քաղաքական ծառայության պաշտոնական ներկայացուցիչ Պիտեր Ստանոն «Իզվեստիա» թերթի հետ զրույցում գնահատել է Ռուսաստանի Դաշնության դեմ պատժամիջոցների մի մասի թուլացման կամ վերացման հնարավորությունը։

Նա նշել է, որ առաջիկայում պատժամիջոցների թուլացում պետք չէ սպասել։ Փոփոխություններ, ըստ նրա, հնարավոր են Ռուսաստանի իշխանությունների քաղաքականության փոփոխության դեպքում։

«Առայժմ մենք նման փոփոխություն չենք տեսնում Կրեմլի վարքագծում», – ասել է Ստանոն։

Նա ընդգծել է, որ ԵՄ անդամ երկրները պարբերաբար վերանայում են գործող պատժամիջոցները և ճշգրտում դրանք զարգացումներին համապատասխան։

Նախօրեին ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել էր, որ ԵՄ պատժամիջոցների յուրաքանչյուր փաթեթ ցույց է տալիս, որ դրանք չեն գործում։

ԵՄ պատժամիջոցների 10-րդ փաթեթը համաձայնեցվել է անցյալ շաբաթ երկար քննարկումներից հետո։ Դրանում ԵՄ-ն սահմանափակումներ է սահմանել 87 ֆիզիկական և 34 իրավաբանական անձի նկատմամբ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ