fbpx
ՏՏ

22:00 5/7/2019

Հաքերային հրահանգ պարունակող տեսանյութերը կարգելափակվեն Youtube-ում

YouTube-ը թարմացրել է «վնասակար և վտանգավոր կոնտենտի» իր կանոնները. այժմ այն արգելափակում է հաքերային հրահանգ պարունակող տեսանյութերը: Այս մասին հաղորդում է Ferra-ն:

Կարգելափակվեն տեսանյութերը, որոնցում հրահանգներ կան, թե ինչպես կոտրել համակարգերը կամ ֆիշինգ իրականացնել:

Այդ կերպ արգելվեց նաև Null Byte ալիքը, որում հեղինակը տեսանյութեր էր հրապարակում նոր սովորող հաքերների համար:

 

Վերեվ