fbpx
Կառավարություն

Հակոբ Արշակյանն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալի գլխավորած պատվիրակությանը

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Դեյվիդ Միլեի գլխավորած պատվիրակությանը։

Խոսելով տնտեսության զարգացման և առաջընթացին միտված ՀՀ կառավարության առաջնահերթություններից՝ նախարարն առանձնացրել է բարձր տեխնոլոգիաների ոլորտը՝ ընդգծելով, որ ՀՀ կառավարությունն առանձնակի ուշադրություն է դարձնում այդ ոլորտի զարգացմանը։

Հակոբ Արշակյանը ընդգծել է Հայաստանի տեխնոլոգիական ներուժը, հայ մասնագետների յուրահատուկ ընդունակություններն ու կարողությունները արհեստական բանականության, մաթեմատիկայի, ֆիզիկայի, միկրոէլեկտրոնիկայի և այլ ոլորտներում:

Դեյվիդ Միլեն, շնորհակալություն հայտնելով հանգամանորեն ներկայացնելու համար, նշել է, որ ամերիկյան կողմը հետաքրքրված է մեր երկրի տեխնոլոգիական ոլորտի զարգացումներով և պատրաստակամ են համագործակցել։

Հանդիպման ընթացքում քննարկվել են մի շարք ուղղություններով գործակցության հնարավորությունները, աշխատանքային մեխանիզմներն ու համատեղ մոտեցումները։

Անդրադարձ է եղել նաև հոկտեմբերի 6-9-ը Հայաստանում տեղի ունենալիք ՏՏ համաշխարհային համաժողովին (WCIT): Նախարարն ընդգծել է տեխնոլոգիական ոլորտի բացառիկ այդ միջոցառմանը ամերիկյան ընկերությունների բարձր մակարդակով մասնակցության կարևորությունը։

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության պաշտոնական կայքից։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ