fbpx
Իրավական

Հակոբ Արշակյանը պարզաբանել է ՀՀ ԲՏԱ Նախարարության չարաշահումների մասին լուրը (ՏԵՍԱՆՅՈւԹ)

Բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը Facebook-ի իր էջում ուղիղ եթերում պարզաբանումներ է ներկայացրել իրենց նախարարությունում 10 մլն դրամի առերևույթ չարաշահումների վերաբերյալ, որի վերաբերյալ նախօրեին հաղորդագրություն էր տարածել Գլխավոր դատախազությունը:

Նա նշեց, որ իրենց նախարարությունում համակարգչային սարքավորումների և ցանցային սերվերների ձեռբերման համար հայտարարված է եղել մրցույթ: Մրցույթին մասնակցել են մի քանի ընկերություններ, որոնցից մեկը հաղթել է մրցույթը որոշակի գնով. «Այդ հաղթողը մատակարարել է համակարգչային սարքավորումները, որոնք որոշ ժամանակ անց պարզվել է, որ չեն համապատասխանում իրենց տեխնիկական բնութագրերին: Պարզվելուց անմիջապես հետո կազմվել է համապատասխան գրություն և իմ կողմից ուղարկվել է գլխավոր դատախազին: Տեղի են ունեցել համապատասխան գործողություններ և հարուցվել է նշված քրեական գործը»,-նշել է նախարարը:

Հակոբ Արշակյանը նկատեց, որ դեռ կան անբերախիղճ մատակարարներ, որոնք կարծում են, թե կարող են մատակարարել տեխնիկական առաջադրանքներին չհամապատասխանող պարանքներ ու ծառայություններ, և այդպես անցնի գնա. «Կամ հետո գան ասեն՝ դե, կարող ենք փոխարինել, մենք չէինք նկատել: Ուզում եմ ասել, որ տարբեր մակարդակներով խոսվել է սրա մասին՝ սկսած ճանապարհաշինությունից, տրանսպորտից: Նույնիսկ վարչապետի կողմից է խոսվել սրա մասին բազմիցս: Մեր քաղաքական թիմը հանդուրժող չի լինելու այսպիսի երևույթների նկատմամբ:

Շատ կարևոր է, որ հարցը վերաբերում է նաև ազնիվ տնտեսվարողներին շուկայից դուրս մղմանը: Ազնիվ տնտեսվարողը և ոչ այնքան ազնիվ տնտեսվարող սուբյեկտը մասնակցում են մրցույթին, մեկը տալիս է նորմալ գին, մյուսը տալիս է ավելի էժան գին՝ մտածելով, թե չիպի մեջի պարամետրը մի բան կխաբենք, ընդունողն էլ չի հասկանա, կանցնի կգնա»,-ընդգծեց նախարարը՝ հավելելով, որ այդ ամենի արդյունքում նախ նախարարությունը չի ստանում այն, ինչ նախատեսել էր ստանալ, երկրորդ, անազնիվ տնտեսվարողը ստանում է առավելություն և գումար է ստանում, և երրորդ, ազնիվ տնտեսվարողը պարտվում ու տուժում է:

Հակոբ Արշակյանը հույս հայտնեց, որ ամեն բան կպարզվի և մեղավորները կպատժվեն:

Մանրամասներ` այստեղ:

https://www.facebook.com/hakobarshakyanpage/videos/821348185029333/

 

 

 

 

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ