fbpx
Սպորտ

Հակոբ Տոնոյանի անվան սուպերգավաթի հանդիպման տոմսերի վաճառքի ժամկետը հայտնի է

Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 19:00-ին՝ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կկայանա Հակոբ Տոնոյանի անվան Սուպերգավաթի հանդիպումը Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիա» և գավաթակիր «Ալաշկերտ» թիմերի միջև:

Տոմսերի վաճառքը կիրականացվի սեպտեմբերի 23-ից 24-ը: Տոմսեր կվաճառվեն միմիայն Արևմտյան տրիբունայի համար: Մնացած տրիբունաները փակ կլինեն: Տոմսերի արժեքը՝ 300 դրամ:

Այս մասին տեղեկացնում են ՀՖՖ պաշտոնական կայքից։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ