fbpx
Իրավական

Հալաբյանում մեքենաներ հրկիզողը հայտնաբերվել և կալանավորվել է (ՏԵՍԱՆՅՈւԹ)

Հոկտեմբերի լույս 2-ի գիշերը ոստիկանության Մաշտոցի բաժնում «911» ծառայությունից ահազանգ ստացվեց, որ Հալաբյան փողոցի շենքերից մեկի բակում մեքենաներ են այրվում։

Դեպքի վայր ժամանած օպերատիվ խումբը պարզեց, որ «Ֆոլքսվագեն» և «Հունդայի» մակնիշի ավտոմեմքենաների հրդեհը պատահականության հետևանք չէ։ Դեպքի առթիվ ոստիկանության Մաշտոցի բաժնում քրեական գործ հարուցվեց հրկիզման եղանակով գույքի դիտավորությամբ ոչնչացման կամ վնասման հատկանիշներով։ Սկսվեցին օպերատիվ-հետախուզական ծավալուն միջոցառումներ, որոնց միացան ոստիկանության Նոր Նորքի բաժնի քրեական հետախույզները։ Վերջիններս էլ հոկտտեմբերի 4-ին Արարատի մարզի Հովտաշեն գյուղում հայտնաբերեցին և հանցագործությունը կատարելու կասկածանքով բաժին բերման ենթարկեցին Երևանի բնակիչ, 41-ամյա մի տղամարդու։

Նա խոստովանական բացատրություն տալուց հետո ներկայացվել է դեպքի նախաքննությունը վարող մարմնին ու ձերբակալվել։

Հոկտեմբերի 7-ին էլ դատարանի որոշմամբ կալանավորվել ու տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ։

Հարուցված քրեական գործի քննությունը շարունակվում է։

Այս մասին տեղեկացնում են ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքից։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ