fbpx
Սպորտ

Հալանդի ֆանտաստիկ խաղի շնորհիվ Բորուսիան հաղթանակ տարավ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Գերմանիայի Բունդեսլիգայի 18-րդ տուրում միմյանց դեմ մրցեցին «Աուգսբուրգն» ու Դորտմունդի «Բորուսիան»:

Խաղի ընթացքը և թիմերի միջև ծավալված պայքարը խելահեղ էին։

Հանդիպման 56-րդ րոպեին հյուրերը պարտվում էին 1-3 հաշվով: Հենց այդ ժամանակ փոխարինման դուրս եկավ Էրլինգ Հալանդը՝ նշելով նորամուտը թիմի կազմում պաշտոնական խաղերում:

3 րոպե անց Հալանդը կրճատեց հաշվի տարբերությունը: Հալանդի գոլից դեռ ուշքի չէին եկել տանտերերը, երբ Սանչոն հավասարեցրեց հաշիվը՝ 3:3: Ոգևորված ձեռք բերածում հյուրերը նետվեցին առաջ ու խփեցին նաև 4-րդ ու 5-րդ գնդակները:

Հանդիպմանը իրեն լավագույն դրսևորեց Էրլինգ Հալանդը՝ իր հաշվին ձևակերպելով հեթ-տրիկ:

«Բորուսիան» հաղթեց ու միավորների քանակը հասցրեց 33-ի՝ բարձրանալով 4-րդ հորիզոնական, իսկ «Աուգսբուրգը» 23 միավորով մնաց 10-րդ հորիզոնականում։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ