fbpx
Սպորտ

Հալանդը Ռեալի ուշադրության կենտրոնում է

«Ռեալը» մտադրություն ունի ձեռք բերելու Դորտմունդի «Բորուսիա»-ի և Նորվեգիայի ազգային հավաքականի հարձակվող Էրլինգ Հալանդին:

Մադրիդցիները պատրաստ են հրաժարվել «ՊՍԺ»-ի հարձակվող Կիլիան Մբապեին գնելու գաղափարից և արդեն ուշադրությունը սևեռել 19-ամյա նորվեգացու տարբերակին: Այս մասին հաղորդում է The Sun-ը։

«Բորուսիա»-ի հետ Հոլանդիայի պայմանագրում կա մի կետ, ըստ որի՝ ֆուտբոլիստը կարող է լքել ակումբը 2021 թվականին՝ 65 միլիոն ֆունտ ստեռլինգով:

Այնուամենայնիվ, «Ռեալը» կարող է փորձել նրան ձեռք բերել արդեն այս ամառ՝ տրանսֆերի վրա ծախսելով շուրջ 100 միլիոն ֆունտ, իսկ Մբապեն կարժենա 250 միլիոն ֆունտ մադրիդյան ակումբին:

Հիշեցնենք, որ Հալանդը ճանաչվեց Չեմպիոնների լիգայի անցած շաբաթվա լավագույն խաղացող:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ