Հասարակություն

Համացանցային հարթակն անդրադարձել է Ադրբեջանում հայերի ու հայկականի հանդեպ վերաբերմունքին

Perito-Burrito համացանցային հարթակը հոդված է հրապարակել՝ նվիրված Ադրբեջանին: Այստեղ հեղինակը ներկայացնում է այդ երկրի յուրահատկությունները:

Աղբյուրը հայտնում է, որ Ադրբեջանի սահմանը հատելուց հետո զբոսաշրջիկների մոտ կարող են որոշ խնդիրներ առաջանալ: Հաղորդվում է, որ այդ երկրում զբոսաշրջիկներին կարող են բարեհամբույր ուրախ ժամանց մաղթել ու ներս թողնել, սակայն, կարող են նաև «յուրատեսակ» մի սենյակ հրավիրել ու հարցաքննել, եթե նրա ազգանունն ավարտվում է «յան» մասնիկով՝ եթե անգամ տվյալ մարդը մեկ այլ երկրի քաղաքացի է:

Նշվում է, որ զբոսաշրջիկը հայտնվում է այդ սենյակում նաև, եթե նրա ծննդավայրն անձնագրում նշված է Հայաստան՝ անկախ ազգությունից: Ըստ աղբյուրի՝ հարցախույզը սկսում է գործել նաև այն պարագայում, եթե այցելուն գոնե մեկ անգամ հատել է Հայաստանի սահմանը:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ