fbpx
Աշխարհ

Համացանցի հասանելիությունը մասնակիորեն վերականգնվել է Իրանում

Իրանում մի շարք մասնավոր ընկերությունների օգտատերերի համար համացանցային հասանելիությունը վերականգնվել է։ Այս մասին հաղորդում է TACC-ը։

Mobinnet ընկերության օգտատերերի համար համացանցային հասանելիությունը վերականգնված է միայն մոդեմի միջոցով։ Մի շարք օտարերկրյա դեսպանություններ, ինչպես նաև մայրաքաղաքի համալսարանները ևս համացանցից օգտվելու հնարավորություն ունեն։

Ներկայումս բջջային ինտերնետը հասանելի չէ իրանական ընկերությունների օգտատերերին:

Իրանի իշխանությունները նոյեմբերի 16-ին երկրում համացանցն անջատել էին՝ հասանելիություն պահպանելով միայն որոշ առցանց ծառայությունների համար:

Նոյեմբերի 15-ին Իրանի նավթամթերքների բաշխման ազգային ընկերությունը (NIOPDC) հայտարարել էր, որ մեկ լիտր սովորական բենզինի գինը բարձրացել է մինչև 15 հազար ռիալ 10 հազարի փոխարեն, իսկ յուրաքանչյուր մասնավոր մեքենայի համար սահմանվել է սահմանաչափ՝ ամիսը 60 լիտր։ Լրացուցիչ գնումները կարժենան մեկ լիտրը 30 հազար ռիալ։ Սա հանգացրել էր երկրում բողոքի ալիքի բարձրացման։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ