fbpx
Աշխարհ

Համացանցում հայտնվել է Ինդոնեզիայում տեղի ունեցած երկրաշարժի ցնցումները պատկերող տեսանյութը

Համացանցում տեսանյութ է հայտնվել, որում պատկերվում է Ինդոնեզիայի Սումատրա կղզու ափերի մոտ տեղի ունեցած հզոր երկրաշարժի ցնցման պահը:

Ինչպես հայտնում է РИА Новости-ն, հրապարակված կադրերում երևում է, թե ինչպես է տեղի ունենում տարհանումը, երբ շենքի ներսում տատանվում են ջահերն ու այլ առարկաներ:

7.1 մագնիտուդ ուժգնության երկրաշարժը գրանցվել է 12:03-ին (երևանյան՝ 16:03): Երկրաշարժի օջախը գտնվել է տասնյակ կմ խորությամբ: Ինդոնեզիայի իշխանությունները ցունամիի նախազգուշացում են տվել:

Երկրի արտակարգ իրավիճակների դեմ պայքարի ազգային գործակալությունը Ճավա կղզու Բանտեն նահանգի բնակիչներին կոչ է անում ավելի բարձրադիր վայրեր տեղափոխվել:

ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ երկրաշարժի ժամանակ մայրաքաղաք Ջակարտայում տատանվել են շենքերը:

Տեսանյութը կարող եք դիտել այստեղ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ