fbpx
Սպորտ

Համացանցում հայտնվել է Ժոզե Մոուրինյոյի վայր ընկնելու տեսանյութը

Պորտուգալացի հայտնի մարզիչ Ժոզե Մոուրինյոն հայտնվել է անհարմար դրության մեջ: Նա հրավիրված է եղել Ռուսաստանի հոկեյի ազգային լիգայի «Ավանգարդ»-ՍԿԱ հանդիպմանը: Նրան է վստահվել խաղի մեկնարկին տափօղակի խորհրդանշական նետումը:

Տափօղակը նետելուց հետո, սակայն, մարզիչը չի կարողացել պահել հավասարակշռությունը, սայթաքել է և վայր ընկել: Նրան, իհարկե, անմիջապես օգնել են բարձրանալ:

Տեսանյութն անմիջապես հայտնվել է համացանցում: Youtube-ում մեկ օրում նյութը 135 հազար դիտում է ունեցել:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ