fbpx
Սպորտ
11:09 14/01/2020

Համացանցում տեսանյութ է տարածվել, թե ինչպես են Բարսայի երկրպագուները ուրախանում Վալվերդեի հեռացմամբ

Համացանցում տեսանյութ է տարածվել, որում երևում է, թե ինչ ոգևորությամբ են «Բարսելոնա»-ի երկրպագուները ընդունում Էռնեստո Վալվերդեի՝ կատալոնական ակումբից հեռանալու մասին նորությունը: Տեսանյութը կարող է նաև մտացածին լինել։

Հիշեցնենք՝ 55-ամյա իսպանացի մասնագետը այս պաշտոնին էր 2017 թվականից։ Նրա գլխավորությամբ կատալոնացիներ կարողացել են նվաճել 4 տիտղոս։ 2018 և 2019 թվականներին «Բարսելոնան» Լա լիգայի չեմպիոն է դարձել, մեկ անգամ էլ հաղթել է Իսպանիայի գավաթն ու սուպերգավաթը։

Նշենք նաև, որ «Բարսելոնա»-ի նոր գլխավոր մարզիչը Կիկե Սետյեն է, որի հետ կնքվել է 2.5 տարվա պայմանագիր։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ