fbpx
Առողջապահություն

Համաճարակի հիմքով հայտարարված արտակարգ դրության արդյունքում հավաքագրված բոլոր ապանձնավորված տվյալները ենթակա են ոչնչացման․ՀՄՏԿ

Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը Facebook-ի էջում գրառում է կատարել․

«Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի կողմից ներկայացված և Ազգային ժողովի կողմից առաջին ընթերցմամբ ընդունված օրենքների նախագծերի փաթեթով նախատեսվում է․

Օպերատիվ կերպով ներդնել ժամանակակից էլեկտրոնային միջոցների և թվային տեխնոլոգիաների կիրառման միջոցով համաճարակի կանխարգելման նոր մեխանիզմ:

Այս նախագիծը Չի՛ ենթադրում որևէ խոսակցության ձայնագրում կամ որևէ այլ բովանդակության բացահայտում։
Նախագծով առաջարկվող միջոցառումները կարող են իրականացվել բացառապես համաճարակի հիմքով արտակարգ դրություն հայտարարելու դեպքում։

Համաճարակի հիմքով հայտարարված արտակարգ դրության արդյունքում հավաքագրված բոլոր ապանձնավորված տվյալները ենթակա են ոչնչացման»։

https://www.facebook.com/ArmenianUnifiedInfoCenter/photos/a.286192515550016/662766147892649/?type=3&theater

 

Կորոնավիրուսի տարածման համաշխարհային վիճակագրությանը իրական ժամանակում կարող եք հետևել այս էջում՝ azat.tv/coronavirus, իսկ ախտանիշների և պաշտպանվելու հիմնական միջոցառումների մասին՝ կարդալ այստեղ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ