Առողջապահություն

Կորոնավիրուսի համաճարակը թափ է հավաքում. Դավիթ Ֆիդանյան

Պատմաբան Դավիթ Ֆիդանյանը գրառում է կատարել -ում, որում ասվում է.

«Շատերը կհամարեն որ կորոնավիրուսի մասին հիմա տեղին չի խոսել, սակայն այս պարագայում ավելի քան տեղին է: Մենք 2878 թեստից ունենք 672 նոր դեպք: Այսինքն կրկին անգամ համաճարակը թափ է հավաքում: Ժողովուրդ ջան մենք բառադիության իրավունք չունենք: Համաճարակը ռազմաճակատում շատ լրջագույն խնդիրների առջև կարող է մեզ կանգնեցնել: Չմոռանանք որ 1918-20թթ. իսպանական գրիպը որը մոլեգնում էր Առաջին աշխարհամարտի վերջից սկսած ինչպիսի ծանր հարվածներ հասցրեց կռվող երկրների ռազմաճակատներում գտնվող զինվորական անձնակազմերին:

Բոլորս պետք է գոնե էն մինիմալ դիմակ կրելու կանոնը հնարավորինս պահենք: Մենք հումանիտար աղետի շեմին կարող ենք լինել եթե համաճարակի պատճառով պատերազմական իրավիճակում գտնվող հիվանդանոցային ռեսուրսը կրկին անգամ լուրջ ծանրաբեռնվածության տակ հայտնվի: Այս անգամ ամառվա ծանր օրերը մեզ կարող են խաղուպար թվալ»:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ