fbpx
Սպորտ

Պիկեն և Բուսկետսը համաձայնել են կրճատել աշխատավարձերը

Ժերար Պիկեն և Սերխի Բուսկետսը պատրաստ են կրկին կրճատել աշխատավարձերը՝ օգնելու «Բարսելոնային»:

Տնտեսական լծակների ակտիվացումը չի բավականացնի նորեկներ գրանցելու համար, ուստի «Բարսելոնան» դիմել է թիմի ավագներին՝ աշխատավարձերը նվազեցնելու խնդրանքով։

Չորեքշաբթի օրը «Բարսելոնայի» ղեկավարությունը հանդիպել է Պիկեի և Բուսկետսի հետ։ Երկու ֆուտբոլիստներն էլ պատրաստակամություն են հայտնել օգնել ակումբին գրանցել նորեկներ, հայտնում է Mundo Deportivo-ն:

Ֆուտբոլիստների գործակալների և Բարսայի ղեկավարության միջև բանակցությունները տեղի կունենան մոտ ժամանակներս։

Հաղորդվում էր, որ 2022/23 մրցաշրջանում «Բարսան» Պիկեին պարտք է 52 միլիոն եվրո աշխատավարձի և հետաձգված վճարումների համար:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ