fbpx
Սպորտ

Մեսսին և ՊՍԺ-ն համաձայնության են եկել պայմանագիրը երկարաձգելու հարցում

Լիոնել Մեսսին որոշել է մնալ ՊՍԺ-ում։

Արգենտինայի հավաքականի հարձակվողը նման որոշում է կայացրել իր հոր և գործակալ Խորխեի, ՊՍԺ-ի տնօրեն Լուիս Կամպուշի և ակումբի նախագահ Նասեր Ալ-Խելայիֆիի միջև չորս ամիս տևած բանակցություններից հետո։ Այս մասին հայտնում է լրագրող Գիլեմ Բալագեն:

Այժմ Մեսսին 2+1 պայմանագիր ունի։ ՊՍԺ-ն արգենտինացուն առաջարկում է նոր 1+1 գործարք, որն ուժի մեջ կմտնի մրցաշրջանի ավարտից հետո: Ամեն ինչ արդեն գրեթե համաձայնեցված է՝ ժամկետից մինչև աշխատավարձ, որը կբարձրանա։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ