fbpx
Կրթություն

Համագործակցություն՝ կանաչ ճարտարագիտության ոլորտում Վահենշտեֆան Տրիդորֆ համալսարանի հետ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն այսօր ընդունել է Գերմանիայի Կիրառական գիտությունների՝ Վահենշտեֆան Տրիդորֆ համալսարանի պատվիրակությանը, որը գլխավորում էր համալսարանի նախագահ Էրիկ Վյուեն։ Համալսարանը մասնագիտացած է կանաչ ճարտարագիտության ոլորտում և կրթական բոլոր ծրագրերում կարևորում է բնական ռեսուրսների արդյունավետ օգտագործումը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի ազգային ագրարային համալսարանի և Վահենշտեֆան Տրիդորֆ համալսարանի միջև համագործակցության հեռանկարները՝ ևս մեկ անգամ ընդգծելով, որ հետազոտությունը չպետք է կտրված լինի իրականությունից և պետք է հնարավորինս կիրառական լինի։ Նախարար Արայիկ Հարությունյանը հանդիպման ընթացքում նշել է, որ Հայաստանի ազգային ագրարային համալսարանի առաջնահերթություններից է Հայաստան բերել նոր տեխնոլոգիաներ, որոնք կփորձարկվեն գյուղատնտեսական ձեռնարկություններում ու կաջակցեն ոլորտի զարգացմանը: Այս առումով Վահենշտեֆան Տրիդորֆ համալսարանը կարող է գործընկեր դառնալ ՀՀ կրթական համակարգին։

Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև «Կայուն դպրոցական սնունդ» ծրագրի շրջանակում համագործակցության հնարավորություններին և Հայաստանում գյուղանտեսական քոլեջների վերազինմանն ու մասնագետների վերապատրաստման ծրագրերի իրականացմանը։

Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍ պաշտոնական կայքից:

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ