Աշխարհ

Թուրքիայի հետ համագործակցությունը չի ազդի Կիպրոսի հետ երկխոսության վրա. Լավրով

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը խոսել է ռուս-թուրքական հարաբերությունների խորացման մասին:

Նախարարը հայտնել է, որ ռուս-թուրքական համագործակցության խորացումը չի ազդում և չի ազդի Մոսկվայի և Նիկոսիայի միջև երկխոսության վրա:

«Թուրքիայի հետ մեր հարաբերությունների առնչությամբ կցանկանայի ևս մեկ անգամ վստահեցնել կիպրոսցի բարեկամներին, որ ռուս-թուրքական համագործակցության խորացումը, տարածաշրջանային հարցերով Անկարայի հետ համագործակցության անհրաժեշտությունը ոչ մի կերպ չեն ազդում և չեն ազդի Մոսկվայի և Նիկոսիայի միջև երկխոսության վրա»,-ասել է Լավրովը:

Այս մասին տեղեկանում ենք «ՌԻԱ Նովոստի» գործակալությունից:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ