Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը ԵՄ-ի գործող նախագահությունը ստանձնելուց առաջ ներկայացրել է Եվրոպայի ապագայի իր տեսլականը ՝ ասելով, որ նախագահությունը պատասխանատու է Խորհրդի աշխատանքները օրենսդրությանն ուղղելու, անդամ երկրների միջև համախմբվածության ապահովման և ԵՄ օրակարգի շարունակական վերահսկման համար: Իսկ անդրադառնալով համաճարակին՝ նշել է, որ դա ԵՄ-ի համար «սթրես-թեստ» կլինի։
Նա ողջունել է Ուրսուլա ֆոն դեր Լեյենի կողմից չորեքշաբթի օրը հայտարարված 750 միլիարդ եվրո փրկության ֆոնդի առաջարկը, և նշել, որ դեռ պետք է ավելին անել:
Մերկելը նախկինում նշել էր, որ Եվրոպան գտնվում է իր ամենամեծ ճգնաժամի մեջ՝ Եվրոպական Միության հիմնադրումից ի վեր: Մերկելը նպատակ ունի, որ այս դաշինքը Գերմանիայի հովանավորությամբ ավելի մեծ պատասխանատվություն կստանձնի համաճարակի հետևանքներից վերականգնվելու համար, հատկապես, երբ ԱՄՆ-ի հետ հարաբերությունները դեռևս մնում են լարված:
«ԱՄՆ-ը Եվրոպայի ամենակարևոր գործընկերն է: Ես, իհարկե, հասկանում եմ, որ ԱՄՆ-ի հետ համագործակցությունն այժմ ավելի դժվար է, քան մենք կցանկանայինք»,- նշել է Մերկելը։
Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի հետազոտական կենտրոնի ներկայացուցիչի հետ տեսակապի միջոցով զրույցի ընթացքում Մերկելն իր մտահոգությունն է հայտնել աշխարհաքաղաքական լարվածությունը սրող համաճարակի կապակցությամբ: «Շատ տեղերում, համաճարակը նոր երանգներ կհաղորդի առկա կոնֆլիկտներին ու խնդիրներին, որը կդառնա «սթրես-թեստ» նաև Եվրամիության համար»:
Խոսելով ԵՄ-ի և Չինաստանի հետ հարաբերությունների մասին, նա նշել է, որ օրակարգում կլինեն մի շարք հիմնահարցեր:
«Մենք ցանկանում ենք կնքել ներդրումային պայմանագիր, որն արդեն երկար տարիներ գտնվում էր բանակցությունների փուլում, ինչը, իհարկե, շատ հավակնոտ նախագիծ է»,- նշել է Մերկելը՝ ավելացնելով, որ ցանկանում է առաջընթաց գրանցել նաև կլիմայի փոփոխության և շրջակա միջավայրի պաշտպանության ոլորտներում, ինչպես նաև բարելավել թափանցիկությունը գլոբալ համաճարակի համատեքստում:
Աղբյուրը՝ euronews.com։