fbpx
Քաղաքականություն

Սերժենք բոլոր համակարգերը կառուցելիս մեջը փող են առել

Azat TV մեդիանախաձենության հիմնադիր Նարեկ Այազյանը գրառում է կաարել Facebook-ում, որում ասվում է.

«Սերժենք, դուրս է գալիս և ինչը հայտնի փաստ է, բոլոր համակարգերը կառուցելիս մեջը փող են առել. իրենց ենթակա՝ «պադպիսկա» տվողներին կամ քրեական համաձայնությամբ են աշխատանքի նշանակել, վատ որակի կամ ժամանակներին անհամարժեք զենք են ձեքռք բերել էժան գնով, բայց պետության վրա թանգ նստացրել, ուտիլ են ձեռք բերել՝ պահեստավորել, փողը դրել ջեբները, տարել տուն, դրել բիզնեսների մեջ: Լիքը տղերքի բանակից փողով ազատել են, լիքը տղեքի փողով թողել են լռվցնեն տանը, զորամասից զորամաս են տեղավորել փողով:

Սա, ցավալիորեն, նորմալ կենսակերպ էր՝ մարդկային հարաբերությունների նորմալ դաշտ էր համարվում՝ չէր պատժվում, որը դարձել էր մշակույթ: Ինչի հիմքերը ստեղծելու ժամանակներից էլ դրվել էր, քանզի սովետական մտածողությունը չէր բացառվել խորացվել էր բնականաբար Ռոբետի ժամանակ, ու էլ ավելին, երբ Սերժը դառավ ՊՆ նախարար: Բանակում բոլորը գողանում ու տուն էին տանում, ինչը թուլացել, սակայն որոշակիորեն հիմա էլ է շարունակվում:

Եթե բանակում կտրուկ չբարձրանա աշխատավարձերը և պրոֆեսիոնալները չզբաղվեն ռազմական գործով ու ովետական մտածողությունը չբացառվի, ապա ոչինչ չի փոխվի: Իսկ այն, որ ներկայից ՊՆ-ն ռուսների հետ է ձևափոխումներիրականացնում բանակում, դա ոչ թե չի բացառելու, այլ ավելի է արմատավորելու նման բարքերը»:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ