fbpx
Էկո

Համակարգային կոռուպցիայի դասական օրինակ է Ամուլսարը. Հայկ Գրիգորյան

«Ազգային առաջընթաց» կուսակցության լրատվության ղեկավար Հայկ Գրիգորյանը իր Facebook-ի էջում գրել է.

«Համակարգային կոռուպցիայի դասական օրինակ է Ամուլսարը. «Լիդիանի» ՇՄԱԳ-ի տակ ստորագրել է «ՇՄԱԳ փորձաքննությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Վ. Սահակյանը, ով նախկին Բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանի խնամին է։ Սա այն նախարարն է, ով «Լիդիանի» հարցով մեծ դերակատարում ունի։

Իսկ այս երկու անձանց՝ Սահակյանի ու Գրիգորյանի՝ առերևույթ հանցակազմ պարունակող գործը քննել է նրանց եղբայր, քննիչ Իվանյանը։ Միայն սա բավարար է կրկնակի ՇՄԱԳ անցկացնելու ու «Լիդիանի» լիզենցիան ամենամանրակրկիտ ձևով քննելու համար՝ մինչ այդ կասեցնելով դրա գործողությունը»։

https://www.facebook.com/haykgrignpp/posts/2303490956631539

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ