fbpx
Աշխարհ

Համախմբվել Տոկաևի շուրջ․ Նազարբաևը կոչով դիմել է քաղաքացիներին

Ղազախստանի նախկին երկարամյա նախագահ Նուրսուլթան Նազարբաևը կոչով դիմել է քաղաքացիներին։

Այս մասին հայտարարություն է տարածել նրա գրասենյակը։

Նազարբաևը կոչ է արել քաղաքացիներին՝ համախմբվել գործող նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի շուրջ, որպեսզի հնարավոր լինի հաղթահարել ճգնաժամն ու պահպանել երկրի ամբողջականությունը։

Հայտարարությունում ասվում է, որ Նազարբաևը Տոկաևի հետ կապի մեջ է գտնվում, ինչպես նաև հեռախոսազրույցներ է ունենում բարեկամ երկրների ղեկավարների հետ։

Հիշեցնենք, որ բողոքի ակցիաների մեկնարկից օրեր անց Նազարբաևը, ով նախագահի պաշտոնից հեռանալուց հետո զբաղեցրել էր Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը, հեռացել էր նաև զբաղեցրած վերջին պաշտոնից։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ