fbpx
Կրթություն

Համալսարանում միջնորդությունը վերացված է. ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնակատար

Հուլիսի 12-ին հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանը ասաց, որ միջնորդությունը վերացված է համալսարանում, այլ կերպ ասած` ծանոթով կամ գումարով ուսանողն այլևս չի կարող գնահատական ստանալ։

«Քննաշրջանի ընթացքում ես կարող եմ օրական 30-40 զանգ ստանալ տարբեր ուսանողների համար և բոլոր 30-40 անգամներում էլ ես տամ բացառապես «ոչ» պատասխանը: Եվ եթե հանկարծ առաջանան շեղումներ, դասախոսը պետք է կրի ոչ միայն իրավական, այլև բարոյական պատասխանատվություն:

Սա շատ հստակ պետք է ֆիքսել, որ փաստորեն մենք կարողացել ենք այս փոփոխությունը կատարել: Շատ հետաքրքիր է, որ ուսանողների պահվածքը կտրուկ փոխվել է համալսարանում: Ուսանողները կարող էին շատ դեպքերում ասել՝ «դե կտեսնենք՝ նշանակելու են, միևնույնն է, ես անցնելու եմ»: Այսպիսի դեպքեր այլևս չկան», – նշեց նա:

Ռեկտորի պաշտոնակատարը հավելեց, որ դա է պատճառը, որ վերջին շրջանում մի շարք ուսանողներ «կտրվել են» ու դադարեցրել ուսումը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ