fbpx
Էկո

Անտառպահպանությունն ու անտառվերականգնումը համամարդկային մարտահրավեր է․ նախարար (ՏԵՍԱՆՅՈւԹ)

ՀՀ շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը Facebook-ի իր էջում տեսանյութ է հրապարակել, որից կից գրել է․

«Անտառպահպանությունն ու անտառվերականգնումը համամարդկային մարտահրավեր է։

Անտառը շրջակա միջավայրի կենսական նշանակության այն բաղադրիչն է, որի կայուն կառավարումը, պահպանությունը, պաշտպանությունը, վերականգնումը և ռեսուրսների արդյունավետ օգտագործման ապահովումը չափազանց կարևոր է մեր երկրի տնտեսության զարգացման առումով։

Անտառային ոլորտի խնդիրները բազմաբնույթ են, խնդիրներ, որոնց մեծ մասի լուծումը կարող ենք տալ հենց մենք։

Խնդիրների վերհանումը պետք է լինի առարկայական և ամբողջական, իսկ լուծմանն ուղղված քայլերը՝ համակցված հսկողության և վերահսկողության գործառույթով, որի ուժեղացման նպատակով այս պահին նախաձեռնվում են մի շարք համալիր ծրագրեր»։

https://www.facebook.com/PetrosyanRomanos/posts/923935618117255?__cft__[0]=AZUMEhhX9xrQiD1IhOGpxq59hVSalvi5Ptb47BHqDuVMqae_ybkbaJqynGllmWLS39mK5biiwjTOScRa8CsIcmLYdSKKOQMq1B3uX676y6H9803nJPni-dhwtW7H7ZoTBKS955ajhz3LoYIhkSuI743UyjzOrhcTO2Md-a_C-hc3_9BNWqItGNkdaAiKdU-fNBc&__tn__=%2CO%2CP-R

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ