fbpx
Իրավական

Համաներվելուց հետո նորից հանցագործություն կատարած մարդուն համաներումն այլևս չի վերաբերում․ Զեյնալյան

Իշխանությունները պատկերացնում էին, որ համաներումից հետո կարող է ավելանալ հանցագործությունների թիվը: Այս մասին այսօրվա ասուլիսի ժամանակ հայտնեց արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը:

Նախարարի խոսքով՝ կան համաներմամբ ազատվածներ, որոնք նորից են հանցագործություններ կատարել, սակայն մինչ համաներումը, ռիսկերը նվազեցվել են՝ համաներմամբ ազատվել են հիմնականում առաջին անգամ դատապարտված անձինք: Ավելին, ըստ նրա, եթե մարդը համաներվելուց հետո նորից հանցագործություն է կատարում, նրան համաներումն այլևս չի վերաբերում:

Ինչ վերաբերվում է վերաինտեգրմանը, Զեյնալյանը ասաց, որ հիմա տարբերակներ են մտածում՝ ազատ արձակումից հետո դատապարտյալներին աշխատանքի հնարավորությամբ ապահովելու համար, որ այդ մարդիկ հանցագործություն անելու կարիք չունենան:

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ