Համաձայնությունները համապատասխանում են Բաքվի շահերին․ Ադրբեջանի ԱԳՆ

Հրապարակող՝

pashinyan ishel aliyev

Ամենադիտվածներ

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը նույնպես անդրադարձավ գիշերը Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպմանը՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԵԽ նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև։

Հայտարարությունն ուշագրավ է 2 մասով։ Առաջինն այն է, որ ըստ ադրբեջանական ԱԳՆ-ի՝ ձեռք բերված պայմանավորվածությունները համապատասխանում են Բաքվի շահերին։

Հայտարարությունում ասվում է նաև, որ 2 երկրների ԱԳՆ-ներին հանձնարարվել է՝ սկսել աշխատել խաղաղության պայմանագրի վրա՝ «մեկ տարի առաջ Ադրբեջանի առաջ քաշած նախաձեռնության և որոշ ժամանակ առաջ Բաքվի ներկայացրած բազային սկզբունքների հիման վրա»։

Հայտարարության մնացած մասը, ըստ էության, կրկնում է արդեն իսկ հնչած մտքերը։

Ամենաթարմ