fbpx
Երևան

Համաքաղաքային ծառատունկ Երևանում (ֆոտոշարք)

Վաղ առավոտից մայրաքաղաքում մեկնարկել է համաքաղաքային ծառատունկ: Վարչական բոլոր շրջանների ծառապատ տարածքներում ու գլխավոր փողոցների և պողոտաների հարակից հատվածներում միաժամանակ իրականացվում է նաև որոշակի ծառատեսակների համալրում: Ծառատունկն իրականացվում է հասցեական ու բացառապես ոռոգման հնարավորություն ունեցող տարածքներում: 2019թ.-ին ընդհանուր առմամբ Երևանում 7.5 կմ ոռոգման նոր ցանց կանցկացվի: Բնակիչների հետ միասին ծառատունկին մասնակցել են նաև տարբեր կազմակերպություններ:

Նոր տնկիներով են համալրվել ավտոշուկայի հարակից կանաչ գոտիները:

Հիշեցնենք, որ օրեր առաջ Երևանի քաղաքապետարանի աշխատակիցները Ճանապարհային ոստիկանության ներկայացուցիչների հետ Խաչիկ Դաշտենցի փողոցում գտնվող ավտոշուկայի հարակից մայթերն ու սիզամարգերն ազատել էին կայանած ավտոմեքենաներից և մաքրել տարածքը:

Ծառատունկ է իրականացվել նաև Նուբարաշենի խճուղում: Էրեբունուց Նուբարաշեն վարչական շրջան տանող ճանապարհահատվածում կտնկվի շուրջ 900 բարդի:

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ