Մադրիդի «Ռեալի» երեկվա հաղթանակից հետո Իսպանիայի սուպերգավաթում, ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսը խոսել է թիմի մասին։
Նա նշել է, որ իրենք մի շարք փոփոխություններ են արել ու բացել են նոր դարաշրջան։ Նրա խոսքով՝ իրենք փոխել պաշտպանությունը ու դա շատ լավ արդյունքներ է տալիս։
Պերեսն ասաց, որ ինքը «Ռեալում» է նշում իր 60-ամյակը ու աշխատում է Սանտիագո Բեռնաբեուի սկզբունքներով։ Նա ընդգծեց, որ «Ռեալը» համաշխարհային բրենդ է ու ունի աշխարհում ամենաշատ երկրպագուները։
Նշենք, որ «Ռեալը» հաղթականի հասավ «Աթլետիկ» Բիլբաոյի նկատմամբ՝ 2-0 հաշվով։