fbpx
Աշխարհ
00:00 05/03/2020

Համաշխարհային բանկը 12 միլիարդ դոլար կհատկացնի կորոնավիրուսի դեմ պայքարին

Համաշխարհային բանկը կորոնավիրուսի համաճարակի դեմ պայքարի շրջանակում որպես նախնական ներդրում 12 մլրդ դոլար կհատկացնի: Այս մասին հայտարարություն է տարածել բանկի մամուլի ծառայությունը։

«COVID-19-ի դեմ պայքարի համար նախատեսված փաթեթը ներառում է 12 մլրդ դոլար գումարի չափով ֆինանսավորում, որից 8 մլրդը կբաշխվի արագացված տեմպերով»,-նշվում է բանկի հաղորդագրությունում:

Նշվում է, որ Համաշխարհային բանկը զարգացող երկրներին կօգնի ամրապնդել առողջապահական համակարգը, ինչպես նաև մարդկանց համաճարակից պաշտպանելու նպատակով բարելավել բժշկական ծառայությունների հասանելիությունը, ուժեղացնել հիվանդությունների նկատմամաբ վերահսկողությունը և այլն:

Օգնությունը կտրամադրվի Համաշխարհային բանկի կազմակերպությունների՝ Զարգացման միջազգային ասոցիացիայի, Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի և Միջազգային ֆինանսական կորպորացիայի միջոցով:

Ըստ ԱՀԿ վերջին տվյալների՝ ամբողջ աշխարհում հաստատվել է կորոնացիրուսի վարակման 90 983 դեպք, որից 3110-ը մահվան ելքով: Վերջին 24 ժամվա ընթացքում Չինաստանը հայտնել է վարակման 129 դեպքի մասին, ինչը հունվարի 20-ից հետո ամենացածր թիվն է:

Կորոնավիրուսի տարածման համաշխարհային վիճակագրությանը իրական ժամանակում կարող եք հետևել այս էջում՝ azat.tv/coronavirus։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ