fbpx
Աշխարհ

Համաշխարհային տնտեսության աճը կարող է դանդաղել․ ԱՄՀ գործադիր տնօրեն

Ընթացիկ տարում այն երկրներում, որոնք ապահովում են համաշխարհային համախառն ներքին արդյունքի 90 տոկոսը, տնտեսական աճի դանդաղում է սպասվում: Այսպիսի կարծիք է հայտնել Արժույթի միջազգային հիմնադրամի գործադիր տնօրեն Կրիստալինա Գեորգիևան:

Նրա խոսքով՝ ցուցանիշները կարող են ընկնել մինչև տասնամյակի ամենացածր մակարդակ:

Գեորգիևան ընդգծել է, որ առևտրային հակամարտությունների հետևանքով 2020 թվականին համաշխարհային տնտեսությունը կարող է կորցնել շուրջ 700 մլրդ դոլար, ինչը կազմում է համաշխարհային ՀՆԱ-ի մոտավորապես 0,8 տոկոսը:

«Մենք ավելի վաղ արդեն խոսել ենք առևտրային վեճերի վնասի մասին: Այժմ մենք տեսնում ենք, որ դրանք իսկապես բացասական հետևանքներ ունեն»,-ասել է ԱՄՀ-ի գործադիր տնօրենը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ