fbpx
Աշխարհ

Ադրբեջանն և Թուրքիան կրկին համատեղ զորավարժություններ են անցկացրել

Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայությունը հայտնել է, որ Ադրբեջանի և Թուրքիայի զինված ուժերը համատեղ մարտավարական վարժանքներ են անցկացրել: Փորձարկվել են դիվերսիոն խմբերը ոչնչացնելու և հակաահաբեկչական գործողություններ իրականացնելու հմտությունները:

«Համաձայն 2021 թվականի համատեղ գործողությունների ծրագրի՝ անցկացվել են մարտավարական վարժանքներ Ադրբեջանի և Թուրքիայի զինվորական ծառայողների մասնակցությամբ: Վարժանքների հիմնական նպատակը երկու երկրների բանակային ստորաբաժանումների արդյունավետությունը բարձրացնելն է, ռազմական որոշումներ ընդունելու, նախաձեռնողականություն և կառավարման կարողություններ ձեռք բերելու համար օպերատիվ ստորաբաժանումների հրամանատարների հմտությունները զարգացնելը», – ասված է հաղորդագրության մեջ:

Նշենք, որ ՊՆ-ի հաղորդագրության մեջ զորավարժություններին ներգրավված զինծառայողների և ռազմական տեխնիկայի թիվը չի հաղորդվում:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ