Թանգարանների միջազգային օրվա և «Թանգարանների գիշեր» ծրագրով մայիսի 18-ին Երևանի քաղաքապետարանի ենթակայության թանգարանները բաց կլինեն մինչև կեսգիշեր և հանդես կգան մի շարք միջոցառումներով:
Երևան քաղաքի պատմության թանգարան
Ժամը 19:00-ին կբացվի Մինասի «Ամառը Ջաջուռում» և ևս 12 հայտնի գեղանկարիչների գործերի ցուցահանդեսը:
20:00-ին կբացվի կանադահայ լուսանկարչուհի Մարինա Անախաթունյանի «Երկու քաղաք. վերաիմաստավորում» խորագրով ցուցահանդեսը:
«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարան
Ժամը 11:00-24:00՝ ցուցահանդես՝ «Գյուղական լանդշաֆտի ժառանգությունը հայկական մշակույթի համատեքստում»
16:00-19:00՝ «Կավագործության ավանդույթները». վարպետաց դաս
16:00-17:00՝ Նետաձգության ավանդույթների ցուցադրական ելույթներ Էրեբունի միջնաբերդի շուրջ
17:00-18:00՝ «Արի՛ պեղենք միասին». պեղումներ՝ «Պատանի հնագետ» դպրոցի սաների և այլ դպրոցահասակ երեխաների մասնակցությամբ
18:00-20:00՝ Հնագիտական ժառանգության վերաբերյալ ֆիլմերի ցուցադրություն
18:00-20:00՝ «Էրեբունու որմնանկարները». գորգագործության և կարպետագործության ցուցադրական դաս Ոսկեվազի և Ուջանի արվեստի դպրոցների սաների մասնակցությամբ
21:00-22:00՝ «Այրոգի» ստվերների թատրոնի ներկայացում
22:00-24:00՝ գիշերային զբոսանք «Էրեբունի» ամրոցում
23:30-24:00՝ հայկական ժողովրդական երաժշտության կատարումներ:
Ժամանակակից արվեստի թանգարան
Ժամը 18:00-ին՝ Արտյոմ Մելիք-Ղազարյանի անհատական ցուցահանդես
18:30-ին՝ ներկայացում՝ նվիրված Հովհ. Թումանյանի 150 ամյակին
19:00՝ երաժշտական ծրագիր:
«Կարեն Դեմիրճյան» թանգարան
11:00-24:00՝ «Վերածննդի համոզմունքով» թեմատիկ ցուցահանդես:
Ֆրիտյոֆ Նանսենի թանգարան
Ժամը 15:00-ին տեղի կունենա Շուշանիկ Նալբանդյանի «Հույսի ծաղիկ» գրքի քննարկումը:
17:00-ին՝ «Ֆրիտյոֆ Նանսեն աշխարհի խիղճը» փաստավավերագրական ֆիլմի դիտում:
Ավանդույթի համաձայն, թանգարանների մուտքը կլինի ԱՆՎՃԱՐ: