fbpx
Խորհրդարան

Համայնքների ղեկավարները ևս կհայտարարագրեն իրենց ունեցվածքը

Խորհրդարանի քննարկմանը ներկայացված օրինագիծը նախատեսում է, որ 15 հազարից ոչ պակաս բնակչություն ունեցող համայնքների ղեկավարները նույնպես հայտարարագրեն իրենց ունեցվածքը՝ սկսած 2020 թվականի հունվարի 1-ից։ Այս մասին այսօր՝ նոյեմբրի 12-ին, Ազգային ժողովի նիստում «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքում փոփոխություններ մտցնելու մասին օրինագծի քննարկման ժամանակ ասաց նրա հեղինակ, «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը։

Նրա խոսքով՝ հաճախ այդ մարդկանց սեփական միջոցներն ավելի շատ են լինում, քան համայնքների բյուջեներինը, և այս համատեքստում անհրաժեշտ է պարզաբանում մտցնել՝ խուսափելու որոշակի կոռուպցիոն ռիսկերից, քանի որ նման համայնքների ղեկավարները, ըստ էության, այսօրվա դրությամբ մնում են պետության կողմից համապատասխան վերահսկողության շրջանակից դուրս։

Թանդիլյանն ընդգծեց, որ հայտարարագրեր տալը բոլոր համայնքների ղեկավարների կողմից պարտադիր պահանջ է կոռուպցիայի դեմ պայքարի համատեքստում, քանի որ լինելով տեղական իշխանության ղեկավար՝ համայնքապետը որոշումներ ընդունելու ավելի շատ լիազորություններ ունի, այդ թվում իր գլխավորած համայնքի բյուջեի մասով, քան մյուս պաշտոնական անձինք։ Իսկ դա էական ռիսկեր է կրում։

Առաջարկված օրինագիծը ստացավ համակողմանի աջակցություն ինչպես «Բարգավաճ Հայաստան», այնպես էլ կառավարող «Իմ քայլը» կուսակցությունների գործընկերների կողմից։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ