fbpx
Մարզեր

Համայնքների տնտեսական պատասխանատուների աշխատաժողով Եղեգիսում

ՀՀ Վայոց ձորի մարզի Եղեգիս համայնքում հունիսի 27-28-ը տեղի է ունեցել համայնքների տնտեսական զարգացման պատասխանատուների աշխատանքային խմբի (ՀՏԶ ԱԽ) հերթական նիստը: Նիստին մասնակցել են աշխատանքային խմբի ղեկավար ՀՀ ՏԿԵՆ ՏԻ քաղաքականության վարչության պետ Աշոտ Գիլոյանը, խմբի անդամներ Արթուր Ոսկանյանը (Աշտարակ), Հրայր Մկրտչյանը (Ապարան), Հասմիկ Ղոնյանը (Կապան), Աշոտ Ծերունյանը (Չարենցավան), Վարդան Իվանյանը (Սիսիան), Արմեն Խաչատրյանը (Սևան), Վարազդատ Մհերյանը (Մարտունի), Կարեն Հարությունյանը (Եղվարդ): Խումբը ստեղծվել է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ) և ՀՀ ՏԿԵՆ համատեղ նախաձեռնությամբ: Խմբի նպատակն է տնտեսական զարգացման պատասխանատուների ինստիտուտի կայացումը, նրանց կարողությունների, հմտությունների և ունակությունների հզորացումը, համայնքում ծրագրային հայտերի ու նախագծերի, այդ թվում՝ պետական սուբվենցիաների հայտերի կազմման աշխատանքներին աջակցությունը և անմիջական ներգրավվածությունը, մասնակցային գործընթացների ողջամիտ և արդյունավետ կազմակերպումը, համայնքների տարեկան աշխատանքային պլաններում (ՏԱՊ) և բյուջեներում տնտեսական զարգացմանն ուղղված միջոցառումների արտացոլումը, լավագույն փորձի ուսումնասիրությունը, վերլուծությունը և համայնքում համապատասխան մասնագետներին ներկայացումը: ԱԽ-ն ակտիվ համագործակցում է ինչպես հայաստանյան (օր.՝ ՀՏԶՀ), այնպես էլ արտասահմանյան ներդրողների հետ, անցկացնում խորհրդակցություններ և աշխատաժողովներ:

Աշխատաժողովի ընթացքում ամփոփվել են խմբի եռամյա գործունեության արդյունքները, նվաճումները, ԳՄՀԸ նշյալ ծրագրի մեթոդական և ֆինանսական օժանդակությամբ անցած վերապատրաստման ազդեցությունը խմբի անդամների գործունեության և որակական հատկանիշների վրա, համայնքներում տնտեսական ակտիվությունը խթանելու եղանակներն ու քայլերը, ՀՀ ՏԿԵ նախարարության, մարզպետարանների, բիզնես համայնքի (հայաստանյան և արտասահմանյան), հասարակական սեկտորի հետ համագործակցությունը, ՏԱՊ-երում տնտեսական զարգացման ծրագրերն արտացոլելու հրամայականը:

ՀՀ ՏԿԵՆ ՏԻ քաղաքականության վարչության պետ Աշոտ Գիլոյանը ներկայացրել է խնդրո առարկա ոլորտում ՀՀ ՏԿԵ նախարարության առաջնահերթությունները, վարչատարածքային բարեփոխումների ընթացքը, առկա խնդիրները և դրանց հնարավոր լուծումները: Անդրադարձ է եղել նաև տնտեսական զարգացման պատասխանատուի ինստիտուտի գործառույթների հստակեցմանը, օրենսդրությամբ և ենթաօրենսդրական ակտերով ամրագրմանը, ինչպես նաև համայնքներում պլանավորման, բյուջետավարման, ծրագրային գործունեության կառավարման և վարչարարության միասնական մոդելի ստեղծմանը:

ՀՏԶ պատասխանատուները ներկայացրել են իրենց համայնքներում ներկա վիճակը, տնտեսական զարգացմանն ուղղությամբ կատարված, ընթացիկ և պլանավորվող միջոցառումներն ու ծրագրերը: Արձանագրվել է, որ այն համայնքներում, որտեղ աշխատում են ԱԽ անդամները, տպավորիչ է ոչ միայն սուբվենցիոն հայտերի քանակը, այլև այլ աղբյուրներից տարբեր ռեսուրսներ ներգրավելուն ուղղված հաջողված փորձերը:

Ներկայացվել է նաև ՏԱՊ-երի կազմման նոր էլեկտրոնային գործիքը: Գործիքը մշակվել է ԳՄՀԸ նշյալ ծրագրի կողմից՝ ՀՀ ՏԿԵ նախարարության հետ կնքված տարեկան գործողությունների ծրագրի շրջանակներում: Այն փորձարկվելու է Կապան, Բերդ, Չարենցավան, Արագածավան և Օձուն համայնքներում: ՀՀ ՏԿԵ նախարարությանը և այլ շահագրգիռ կողմերին ներկայացվելուց և համաձայնեցվելուց հետո գործիքն առաջարկվելու է կիրառման ՀՀ բոլոր համայնքներում:

Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՏԿԵՆ պաշտոնական կայքից։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ